Ալիև կոչեցյալն իր թուլամորթ կերպարով, սրա-նրա տակը մտնելով, այս դեպքում՝ եղկելի Էրդողանի, փորձում է իրեն հատուկ վարքագծով ուժ գործադրել, որը, ամեն դեպքում, ձախողվում է, քանի որ հակահարված տվողը մերոնք են: Մենք հող չե՛նք տա... Պատերազմները մեր գիտակցությունն ավելի են իմաստավորում, մեր զինվորը հայրենի սուրբ հողերն ու հայրենակիցներին է պաշտպանում, իսկ ձե՞րը: Դատարկաբանությամբ ու ստերով լցված քաղաքականություն վարող Ադրբեջանի իշխանությունը չի ունեցել և չի ունենա այն, ինչ ունենք մենք: Աթաթուրքական վարագույրով փաթաթված թշնամին, թիրախավորելով Արցախի բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, փորձում է իր ձեռագիրը թողնել այս տարեթվի վրա: Իր բազմահազար զոհված զինվորների, ինչպես նաև իր սեփական բնակչության վրա թքած ունենալով, Ալիևն իր անուժ բանակն առաջ է մղում, սակայն հակահարված ստանալով, արդեն իսկ խուճապահար նահանջում են թե՛ վարձկանները, թե՛ իր ոչխարների հոտը: Քաղաքակրթություն չունեցող մարդկանց ճակատագիրը դժոխք է տանում...
Ալիևն ու Էրդողանը, իրենց վարձկաններով, գնում են դեպի դժոխք: Հետքայլ չկա, ոչ մի հող չենք տալու ահաբեկիչներին: Ի հեճուկս թշնամիների մենք շենացնելու ենք Արցախը, այն ավելի լավն ենք դարձնելու, որ ադրբեջանցի կոչեցյալները գլուխները գետնից չհանեն: Հա, մի բան էլ՝ Աստված էլ է արցախցի, մենք կհաղթենք:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ